VIA Jewelry and Accessories

VIA Jewelry and Accessories

= 2185

VIA is an Armenian brand which offers unique and high quality 925 Sterling Silver Jewelry and Accessories.

Ողջույն: Մեծ սիրով ուզում եմ Ձեզ ներկայացնել զարդերի մի հավաքածու, որոնց չսիրահարվել պարզապես անհնար է: VIA Jewelry and Accessories: որակյալ, գերժամանակակից ու տարբերվող:

Ինչպես նշում է VIA-ն.

VIA-ի աշխարհը

 Մեր դիզայներները համադրում են վերջին միտումները՝ ստեղծելով բացառիկ այնպիսի զարդեր, որոնք ժամանակակից կնոջ կերպարը լրացնում են էլեգանտությամբ և առանձնահատուկ բնավորությամբ:

Թրենդային աքսեսուարներ հանդիսացող մեր զարդերն աչքի են ընկնում իրենց եզակի դիզայնով, բարձր որակով և սահմաններ չճանաչող ինքնությամբ:

Նյութեր

Մեր գործունեության հիմնարար սյունը որակի պահպանման պարտավորությունն է: զարդերը պատրաստվում են բացառապես 925 հարգի արծաթից՝ բնական քարերի և ցիրկոնիի կիրառմամբ: Որակի խիստ ստոգում և մանրազննին ընտրություն անցած նյութերի շնորհիվ ստեղծված մոդելներից յուրաքանչյուրը վերածվում է ինքնատիպ և տարբերվող զարդի:

 Մեր վարպետները տիրապետում են առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչի արդյունքում զարդերին հաղորդվում է ավարտուն ու կատարյալ տեսք: Զարդերի ողջ տեսականին ստեղծվում է Հայաստանում:

Ընդ որում, նյութերի հղկումից մինչև քարերի տեղադրման գործընթացն իրականացվում է ձեռքով:

Լուսանկարիչ՝ Koloyan Robert

Մոդել՝ ANI AGH

1

2

3\ 4

5

6

7

8

9

10

 

Մեկնաբանել

О нас Sutomka